Հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունում Հայաստանը 22 մեդալ է նվաճել։
Հայ մարզիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով։ Հավաքականը վաստակել է 8 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ, հայտնում է Sputnik Արմենիան։
Հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել էր հունիսի 14-ին։ Առաջին օրը մարզիկները մրցել են ձախ ձեռքով, իսկ հունիսի 15-ին` աջ։
Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 20 անձից։