AM
17 June 2023 - 06:38 AMT

Պետրակով․ Արժանի հաղթանակ տարանք

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։2 հաշվով հաղթել է Ուելսին Քարդիֆ «Քաղաքային» մարզադաշտում։ Հակառակորդի դարպասը 2-ական գոլ են ուղարկել Լուկաս Սելարայանն ու Հրանտ Լեոն Ռանոսը։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում ասել է, որ զարմազած չէ արդյունքից, գրում է Panorama.am-ը։

«Կարծում եմ՝ մենք արժանի հաղթանակ տարանք»,- ասել է նա։

Պետրակովի խոսքով, իրենք լուրջ պատրաստվել էին այս խաղին, տղաները հավատացել են իրեն, լսել են իրեն և իր մարզական շտաբին։

«2 օրից հանդիպում ունենք Լատվիայի հավաքականի հետ և եթե շարունակենք տոնել այս հաղթանակը, ապա այն որևէ արժեք չի ունենա»,- նշել է նա։

Պետրակովը նշել է, որ ինքը եկել է Հայաստան՝ ազգային հավաքականի հետ փորձելու որակավորվել որևէ խոշոր մրցաշարի։

Հունիսի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի Լատվիային։

ՀՖՖ մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել ազգային հավաքականի հանդերձարանից։