AM
17 June 2023 - 11:36 AMT

Էդուարդ Վարդանյանն իր հաղթանակը նվիրել է շրջափակված արցախցիներին

Խառը մարտարվեստների (ММА) ռուսաստանաբնակ մարտիկ Էդուարդ Վարդանյանն իր հաղթանակը Absolute Championship Akhmat (ACA)-ի Գրան պրիում նվիրել է շրջափակված արցախահայությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հաղթանակս նվիրում եմ 120 հազար հայերին, որոնք այժմ Արցախում գտնվում են շրջափակման մեջ»,-ասել է նա անմիջապես մենամարտից հետո ռուսերեն։

Այնուհետև Վարդանյանը շարունակել է հայերեն․ «Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք»։

Հունիսի 16-ին Վարդանյանը Սոչիում Absolute Championship Akhmat՝ АСА մրցաշարում տեխնիկական նոկաուտով հաղթել է ղազախստանցի Արտյոմ Ռեզնիկովին։

Absolute Championship Akhmat (ACA)-ի Գրան պրիում հաղթանակի համար Էդուարդ Վարդանյանը ոչ միայն չեմպիոնի գոտի է ստացել, այլ նաև 1 մլն դոլար, գրում է Championat.com-ը։

Էդուարդ Վարդանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գտնվել է Արցախում։