Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, սպորտի միջազգային վարպետ Աշոտ Ադամյանը հաղթել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում։
Նա պարտության է մատնել թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն, գրում է Sputnik Արմենիան։
30-ամյա մարզիկը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2022-ին։