AM
22 June 2023 - 06:31 AMT

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Վերին Շորժայի և Սոթքի ուղղությամբ

Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմում տուժածներ չկան: