AM
27 June 2023 - 06:49 AMT

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելով ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

Նախագահն ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։

10 օր շարունակ՝ հունիսի 15-ից սկսած, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն, այդ թվում ԿԽՄԿ միջոցով, արգելվել էին Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը վերականգնվել է հունիսի 25-ին