AM
27 April 2009 - 09:20 AMT

Հայ շախմատիստները Նալչիկի Գրան-պրիում համալրել են հաղթանակների շարքը

Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը Գրան-պրի մրցաշարի չորրորդ շրջանի 10-րդ փուլում կրկին փայլուն հանդես եկան` հաղթանակ տանելով ուկրաինացի Պավել Էլյանովի եւ Ֆրանսիացի Էթյեն Բակրոյի նկատմամբ: Այսպիսով, Լեւոն Արոնյանը նորից վերականգնեց իր միանձնյա առաջատարի դիրքերը, իսկ Հակոբյանը բարելավեց իր մրցաշարային դրությունը եւ այժմ 3-5-րդ տեղերը կիսում է Ալեքսանդր Գրիշչուկի ու Եվգենի Ալեքսեեւի հետ:

Ամբողջությամբ վերցրած` 10-րդ փուլն արդյունավետ էր: Ոչ ոքի ավարտվեցին միայն Կամսկի-Կասիմժանով եւ Կարյակին-Իվանչուկ պարտիաները:

11-րդ փուլում Լեւոն Արոնյանն իր ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմժանովի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` ռուս Պյոտր Սվիդլերի հետ:

Խաղարկային օրերն են` ապրիլի 15-19-ը, 21-24-ը, 26-29-ը: Հանգստյան օրերն են` ապրիլի 20-25-ը:

10-րդ փուլի պարտիաները`

Արոնյան-Էլյանով-1:0
Հակոբյան-Բակրո-1:0
Մամեդյարով-Ցվիդլեր-1:0
Կամսկի- Կասիմժանով-1.5:1.5
Լեկո-Գելֆանդ-1:0
Կարյակին-Իվանչուկ-1.5:1.5
Գրիշչուկ-Ալեքսեեւ-1:0

Մրցաշարային դրությունը 10-րդ փուլից հետո. Արոնյան-6.5, Լեկո-6, Հակոբյան, Ալեքսեեւ, Գրիշչուկ-5.5, Սվիդլեր, Բակրո, Կարյակին, Մամեդյարով-5, Էլյանով, Կամսկի, Կասիմժանով-4.5, Գելֆանդ-4, Իվանչուկ-3.5 միավոր:

11-րդ փուլի պարտիաները`

Կասիմժանով – Արոնյան
Սվիդլեր – Հակոբյան
Ալեսքսեեւ – Կամսկի
Իվանչուկ – Գրիշչուկ
Բակրո – Կարյակին
Գելֆանդ – Մամեդյարով
Էլյանով – Լեկո