AM
28 June 2023 - 06:12 AMT

ԱՀ ՊՆ․ Ադրբեջանը կիրառել է հրետանի և ԱԹՍ-ներ՝ հայկական կողմը 4 զոհ ունի

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Զոհված ՊԲ զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում են չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: