AM
28 June 2023 - 08:21 AMT

Բայրամովը դժգոհել է Բլինքենին «հայկական սադրանքներից» և ասել` հայ զինվորականները պետք է «դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը դժգոհել է, որ «հայկական կողմի սադրանքներից»։

Նա ասել է, թե հայկական կողմը ցանկանում է «խոչընդոտել խաղաղության գործընթացին և սադրանքների է դիմում», գրում է Interfax.az-ը։

Բայրամովն ասել է, որ խաղաղության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է դուրս բերել հայ զինվորականներին, որոնք «դեռևս լիարժեք դուրս բերված չեն Ադրբեջանի տարածքից, և հետևել ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ինչպես խոսքով, այնպես էլ գործով»:

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմաթիի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ երկխոսությունը տևական խաղաղության բանալին է։