AM
28 June 2023 - 10:34 AMT

ՌԴ-ն ներկայացնող Էլինա Ավանեսյանն անցել է Ուիմբլդոնի որակավորման կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն անցել է Մեծ Սաղավարտի երրորդ մրցաշարի՝ Ուիմբլդոնի որակավորման կիսաեզրափակիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Քառորդ եզրափակչում Ավանեսյանը հաղթել է մեքսիկացի Ֆերնանդա Կոնտրերաս Գոմեսին 6:3, 6:0 հաշվով։

Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 1 ժամ 5 րոպե։

Մրցաշարի հիմնական մրցումները կանցնեն Ուիմբլդոնում հուլիսի 3-16-ը Լոնդոնի խոտածածկ կորտերում։