Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 5-րդ փուլը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հերթական անգամ հաղթանակ տարավ` 4:0 հաշվով պարտության մատնելով Կապանի «Գանձասարին»: «Փյունիկը», հաղթանակ տանելով երկրի առաջնության բոլոր 5 փուլերում, շարունակում է 15 միավորով միանձնյա գլխավորել մրցաշարային սանդղակը: «Կայուն» խաղ ցույց տվեց նաեւ Երեւանի «Արարատը», որը 5-րդ պարտությունն էր տանում առաջնությունում եւ այս անգամ էլ զիջեց «Բանանցին» 1:0 հաշվով: «Միկա» – «Ուլիս» խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց:
5-րդ փուլի արդյունքները`
«Շիրակ» – «Կիլիկիա» – 3:1
Գոլերը. Գեւորգ Հովհաննիսյան` 8-րդ րոպե, Գառնիկ Սարգսյան` 25-րդ, Մկրտիչ Նալբանդյան` 90-րդ (Շիրակ), Գրիգոր Մովսիսյան` 52-րդ (Կիլիկիա)
«Միկա» – «Ուլիս»- 0:0
«Բանանց»- «Արարատ» -1:0
Գոլը. Արտակ Դաշյան` 19-րդ րոպե (պենալ)
Մրցաշարային դրությունը 5 փուլերց հետո`
1.Փյունիկ – 15
2.Բանանց – 12
3.Միկա – 10
4.Ուլիս – 10
5.Կիլիկիա – 6
6.Շիրակ – 6
7.Արարատ – 0
8.Գանձասար – 0