Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերն ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար, հայտնում է է ԱՀ տեղեկատվական շտաբը։
«Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերն իր լույս օթևաններում ընդունի նահատակների հոգիները»,- ասվում է Արցախի թեմի հաղորդագրության մեջ։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։