AM
3 July 2023 - 10:54 AMT

NYT. ՌԴ ԱԴԾ-ն այսուհետ կարող է հետևել օգտատերերի ակտիվությանը ծածկագրված Telegram-ում, WhatsApp-ում և Signal-ում

Ռուսաստանի ԱԴԾ-ն սովորել է հետևել օգտատերերի ակտիվությանը ծածկագրված Telegram-ում, WhatsApp-ում և Signal-ում։ Այդ մասին գրել է The New York Times-ն իր աղբյուրներին և ստացված փաստաթղթերին հղումով։

ԱԴԾ-ն դեռևս հասանելիություն չունի բուն նամակագրությանը, բայց կարող է կոտրել օգտահաշիվներ, հետևել հեռախոսի գտնվելու վայրին, նույնականացնել անանուն օգտատերերին, գրանցել հեռախոսազրույցի կամ ֆայլեր ուղարկելու փաստը, որոշել մի քանի հեռախոսի օգտագործումը, կազմել կապերի քարտեզ, պարզել, թե ինչ հեռախոսներ են եղել որոշակի օրը որոշակի վայրերում, ծածկագրեր հավաքել չծածկագրված կայքերիցը։

Նշվում է, որ տեխնոլոգիան մշակել են Citadel Group հոլդինգի մասնագետները, որոնց բաժնետերերի թվում է ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովը։