Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։