Հայ-ֆրանսիական համագործակցությունը վաղուց դուրս է եկել պաշտոնական-դիվանագիտական հարաբերությունների շրջանակներից եւ այժմ կրում է բազմակողմանի բնույթ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով` ներկա դրությամբ ֆրանսիական եւ հայկական 30 քաղաքների միջեւ ստորագրված են «Բարեկամության եւ համագործակցության» պայմանագրեր, որոնք տալիս են նրանց քույր-քաղաքների կարգավիճակ: Դեսպանն ընդգծել է, որ դա նման համաձայնագրերի ամենամեծ քանակությունն է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ֆրանսիայի համար: Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ եթե այդ պայմանագրերի շրջանակներում ամեն տարի իրականացվեն մեկ-երկու ծրագիր, ապա դա անմիջականորեն կազդի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: