AM
7 July 2023 - 06:47 AMT

ՊԲ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է արտեզիան ջրհորը նորոգող Մարտունու բնակիչների վրա

Հուլիսի 6-ին ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։