ՀՀարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, արձագանքելով Արցախի գազամատակարարումը մի քանի ժամով վերականգնելու և կրկին դադարեցնելու փաստին, նշել է, որ խոստումնալից օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Խոստումնալից օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և հուսախաբությամբ։ Ինչպես բազմիցս հայտարարել է Եվրամիությունը, խիստ կարևոր է, որ էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների»,- ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 8-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է, սակայն մի քանի ժամ անց պարզվեց, որ որ ադրբեջանական կողմը հուլիսի 9-ի կեսօրին անջատել է վերականգնված գազամատակարարումը: «Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը»,-հայտնել է «Արցախ» ՓԲԸ-ն։
Մարտի 21-ից ամբողջությամբ դադարեցված գազամատակարարումը հուլիսի 8-ին վերականգնվել էր, և Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանվել է հանրագումարային 143 օր շարունակ։