Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Նալչիկի Գրան-պրի մրցաշարի չորրորդ շրջանի 11-րդ փուլում սեւերով ոչ ոքի է խաղացել ռուս Պյոտր Սվիդլերի հետ: Հակոբյան – Սվիդլեր հանդիպումն ավարտվեց պարտիայի 22-րդ քայլում եւ դարձավ 11-րդ փուլի ամենաարագ պարտիան:
Այսպիսով, Վլադիմիր Հակոբյանը 11-րդ փուլից հետո հավաքեց 6 միավոր: Իսկ Սվիդլերը վաստակել է 5,5 միավոր: Հակոբյանի համար այս ոչ ոքին վեցերորդն է ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի չորրորդ փուլի շրջանակներում:
11-րդ փուլի մնացած պարտիաները շարունակվում են: