Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին:
Նա հիշեցրել է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականը, իսկ այնուհետև լքեն տեղակայման վայրերը, հայտնում է 1lurer.am-ը։
«Հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա պայմանավորվածությանը»,- նշել է Էրդողանը:
Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: