AM
17 July 2023 - 10:16 AMT

Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին ասել է Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա հայտնել է, որ դատական նիստը հետաձգվել էր, կշարունակվի հուլիսի 17-ին։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ի երեկոյան ԱՀ Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում): Ձերբակալվել էին նաև Բալասանյանի որդին, եղբայրը, քեռորդին, որոնք արդեն ազատ են արձակվել։