AM
20 July 2023 - 11:27 AMT

Ստեփանակերտում շատերը հեծանիվներով են տեղաշարժվում․ Տրանսպորտը գրեթե չի աշխատում

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղուց, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակական տրանսպորտի շահագործումը:

Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:

Արցախի ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը:

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին մեքենա չի անցել։