AM
20 Հուլիս 2023 - 12:20 AMT

Զախարովա․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու լավ շանսեր կան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հավանականությունը շատ մեծ է։

«Ինձ թվում է, որ շատ լավ շանսեր կան, և հենց որ փորձագետներից, որոնք զգաղվում են այդ հանդիպման մշակմամբ, կոնկրետ տվյալներ ստանանք, անպայման, կկիսվենք այդ տեղեկատվությամբ»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ վերահաստատում է իր պատրաստակամությունը առաջիկայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում՝ քննարկելու համար բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում խաղաղության պայմանագրի քննարկումը, հետագայում Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների գագաթնաժողովում վերոհիշյալ փաստաթուղթը ստորագրելու մտադրությամբ։