AM
22 July 2023 - 09:08 AMT

Ալիևը հայտարարել է, որ մինչև 2026-ը 140,000 ադրբեջանցի կբնակեցվի Ղարաբաղում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում հայտարարել է, որ մինչև 2026 թվականը 140,000 ադրբեջանցի կբնակեցվի Լեռնային Ղարաբաղում։

Նա հույս է հայտնել, որ արդեն 2024-ին առաջին բնակիչները կլինեն նաև Շուշիում, գրում է ՌԲԿ-ն։

«Մինչև 2026թ․ նախատեսվում է 140,000 մարդ վերադարձնել Ղարաբաղի շրջան։ Հուսով եմ, որ արդեն հաջորդ տարի առաջին բնակիչները կգան և կբնակվեն Շուշի քաղաքում»,-ասել է նա։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։