Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել բոլորին մասնակցել հուլիսի 25-ին Ստեփանակերտում և Երևանում կայանալիք հանրահավքներին և պահանջ ուղղել ՀՀ իշխանություններին։
«Ինչպես արդեն հայտարարել էինք, հուլիսի 25-ին` ժամը 20:00-ին, տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:
Հավաքը բացվելու է Երևանի Ազատության հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:
Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը:
Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»,-ասվում է գրառման մեջ:
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։