Ադրբեջանում 44–օրյա պատերազմում վիրավորված և բուժումն ավարտած զինծառայողներից մոտ 4000-ին հաշմանդամության կարգ է տրվել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական ապահովության նախարարությունը։
Արդեն հաշմանդամություն է տրվել 3967 զինծառայողի, գրում է APA-ն։
Նրանց հաշմանդամության թոշակ և նպաստ է նշանակվել։