Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ կարդիականացնի իր «ՍՈւ-25»-ները թուրքական հրթիռներով և «խելացի» ռումբերով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու թուրքական TUSAŞ ընկերությունը պայմանագիր են կնքել Ստամբուլում ընթացող ռազմարդյունաբերության IDEF միջազգային ցուցահանդեսում, գրում է Minval.az-ը։
Կնքված պայմանագրի հիմնական նպատակը թուրքական արտադրության «խելացի» ռումբերի և հրթիռների ինտեգրումն է Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռներին և դրանց ավիոնիկայի արդիականացումը։