AM
28 Հուլիս 2023 - 10:19 AMT

Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանում կրակել է հրաձգային զենքից

Հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։