Հունգարական Wizz Air ավիաընկերության Երևան-Վիեննա չվերթի հետաձգման պատճառով ռուս զբոսաշրջիկները մնացել են Երևանում։ Նրանց տեղավորել են հյուրանոցներում։ Այդ մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա հայտնել է, որ չվերթը նախատեսված է հուլիսի 28-ին՝ Երևանի ժամանակով 17։40-ին։
«Ավիաընկերությունը հետաձգել է Երևան-Վիեննա չվերթը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 27-ի 12։25-ին՝ Երևանի ժամանակով, սակայն կատարվելու է արդեն հուլիսի 28-ին՝ Երևանի ժամանակով 17։40-ին։ Ուղևորներին տրամադրվել է իրենց ուղեբեռը։ Այժմ նրանց տեղափոխում են հյուրանոց»,-ասել էր օդանավակայանի ներկայացուցիչը։
Երևանում մնացած ռուսաստանցիներից ոչ ոք ՌԴ դեսպանատուն չի դիմել օգնության համար։