AM
31 July 2023 - 09:07 AMT

Բլինքենն Ալիևին իր խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում խորը մտահոգություն է հայտնելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող իրավիճակի կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Երեկ զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու համար մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,– նշել է Բլինկենը։

Հուլիսի 13–ին ևս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` վերահաստատելով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը: