AM
2 August 2023 - 14:54 AMT

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը 2013-ին կանցկացվի Երևանում

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն այս տարի կանցկացվի Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,-ասվում է գրառման մեջ։

Ակնկալվում է 80-100 պետությունից թիմերի մասնակցություն։