Արցախցի երիտասարդները փակել են Կարմիր Խաչի շենքի մուտքը և չեն թույլատրում աշխատակիցներին մտնել ներս, հայտնում է «Ժողովուրդը»։
Նրանց է միացել նաև օրեր առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը, ով պահանջում է որևէ տեղեկություն տրամադրել իր հոր մասին։
Իրավապահները փորձում են բանակցությունների միջոցով երիտասրդներին համոզել բացել մուտքը։
Հուլիսի 29-ին որպես բուժառու ԿԽՄԿ ուղեկցությամբ ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգվածը Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակում։
Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: