Արցախի կառավարության և «Զանգի Լայվ քոմ» ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` հատուկ արցախցիների համար ստեղծվել է Artsakh-X մեսենջերը, որը նախատեսված է Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար, հայտնում է Artsakh TV-ն:
Մեսենջերի սերվերները գտնվում են Արցախում, ինչն ապահովում է դրանց պաշտպանվածությունը, ասում է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը: Օգտատերերը կկարողանան փոխանակվել հաղորդագրություններով անգամ ինտերնետի բացակայության դեպքում: