Կոռնիձորի սահմանային հատվածում օգոստոսի 3-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների այցելություն է նախատեսված, այնուհետև հանդիպումներ են լինելու Գորիսում: Այդ մասին հայտնում է «Արցախպրեսը»:
Դեպի Արցախ հումանիտար բեռ տեղափոխող 21 բեռնատարը Կոռնիձորում կանգնած է արդեն 9 օր՝ հուլիսի 26-ից։
Բեռը տեղ հասցնելու համար կապ էր հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ, բայց ադրբեջանական կողմը հումանիտար օգնության տրամադրումը «հերթական սադրիչ գործողություն» էր որակել՝ թույլ չտալով բեռնատարների մուտքն Արցախ։ 400 տոննա օգնություն տեղափոխող բեռնատարներն այս պահին էլ սպասում են Կոռնիձերում։
Հումանիտար օգնության շրջանակում Արցախ պետք է տեղափոխվեր 9 տ դեղորայք, 12 տ մանկական սնունդ, 40 տ կաթի փոշի, 100 տ ալյուր, 80 տ մակարոնեղեն, 20 տ աղ, 60 տ շաքարավազ և 40 տ ձեթ։