ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Հարավային Կովկաս այցի ընթացքում հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցմանը Բոնոյի այցի նպատակների և արդյունքների մասին:
«Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել կողմերին, ինչպես կարող ենք, քանի որ նրանք աշխատում են երկարատև և արժանապատիվ խաղաղություն կառուցելու ուղղությամբ»,- ասված է Պետքարտուղարության պատասխանում։
Դիվանագետը այցի ընթացքում եղել է ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում: ՀՀ-ում նա քննարկել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական խաղաղության հասնելու ուղիները։
Բոնոն տարածաշրջանում էր նաև մայիսին։ Բաքվում և Երևանում նա քննարկել էր հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր։