Արցախում դեկտեմբերի 12-ից շարունակվող բլոկադայի պատճառով առաջացել է կանխիկ դրամի խնդիր, կառավարության որոշմամբ ներդրվել է բանկային հաշիվներից կանխիկացման սահմանաչափ։ Այդ մասին հայտնում է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։
«Սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաև կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում: Խնդրում ենք աջակցել պետությանը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում։