AM
7 August 2023 - 12:27 AMT

Արցախում ալյուրի պարկերի խիստ պակաս կա

Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում, որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու, հացի արտադրամասեր տեղափոխելու, ինչպես նաև պահեստավորելու համար։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։

«Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք` բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր, դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն 097 11 66 08 հեռախոսահամարով»,-նշում են հիմնադրամից։