Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ ԱՀ-ից 10 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:
Ինչպես հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը, 10 բուժառուն ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետպատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ՝ բուժման։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։