Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնել է, որ առաջիկա օրերին ԱՀ-ում հացի որոշակի սղություն լինելու։
«Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը և որոշ այլ հիմնախնդիրներ՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախի բնակիչներին խնդրում են հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 16-ին հրատապ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ՝ արձագանքելով Հայաստանի դիմումին: նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին մասնակցելու նպատակով կլինի Նյու Յորքում: