Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։
Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խափանել է Արցախի կայուն կապը համացանցի հետ` կտրելով օպտիկամանրաթելային մալուխը Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում։
Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։
Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: