AM
21 August 2023 - 09:26 AMT

ՊԲ․ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը 4 ուղղությամբ

Օգոստոսի 21- ին ժամը 05:50-ից 6։30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։