AM
22 August 2023 - 09:38 AMT

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի ՀՀ

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը կայցելի Հայաստան, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Բիթերն օգոստոսի 21-28-ը կայանալիք ուղևորության ընթացքում Երևանից բացի կայցելի նաև Ամման և Կահիրե։

«Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսական աշխատանքներին և կհանդիպի արտերկրի կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու խորը և շարունակական նվիրվածությունը արտերկրում ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությանն և դեպի ԱՄՆ օրինական ճանապարհորդությունների դյուրացմանը,– ասվում է հաղորդագրության մեջ։