Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, նշել է, որ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»,- գրել է նա։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում: