AM
5 September 2023 - 08:42 AMT

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից

Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից` իր դիմումի համաձայն, տեղեկացնում է ԱՀ կառավարությունը։

Հրամանագիրն ԱՀ նախագահը ստորագրել է սեպտեմբերի 1-ին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1–ին հրաժարական է տվել։ Հարությունյանը հայտնել է, որ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ։

Հարությունյանը նշել է, որ այս վերջնական որոշումը կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ։ Նա հավելել է, որ դա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իր կողմից: