Սեպտեմբերի 7-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:
Հայկական կողմից կորուստեր չկան:
Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԱՀ ՊՆ–ն հերքել էր հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։