AM
8 September 2023 - 13:03 AMT

ԱՄՆ փոխպետքարտուղար․ Կոչ ենք անում բոլոր կողմերին միասին աշխատել, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը կոչ է արել բոլոր կողմերին միասին աշխատել, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի ժամանակ մեր լուրջ մտահոգությունն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Կոչ ենք անում բոլոր կողմերին միասին աշխատել, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ՝ ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Միրզոյանը և Քիմը սեպտեմբերի 8–ի հեռախոսազրույցում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

ԱԳ նախարարը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։