Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Տեղեկությունը հաստատեց Լուսինե Ավանեսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1–ին հրաժարական է տվել։ Հարությունյանը հայտնել է, որ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ։ Ազգային ժողովը սեպտեմբերի 9–ին Սամվել Շահրամանյանին ընտրել է ԱՀ նախագահ։