AM
14 September 2023 - 14:14 AMT

Ադրբեջանի ԶՈւ–ն 1 ժամից ավելի կրակել է Ճանկաթաղի ուղղությամբ

Սեպտեմբերի 14- ին ժամը 15։10–ից ժամը 16։20–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը նաև Ճանկաթաղի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք: Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։