AM
16 September 2023 - 09:36 AMT

Արցախից 8 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Սեպտեմբերի 16-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից 8 բուժառու է տեղափոխվել Հայաստան։

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից բուժառուներն ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։