Արցախի պետական նախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը։ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիրը, հայտնում է նրա աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Արթուր Հարությունյանը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր տղան է:
Մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
– առողջապահության նախարար,
– արդարադատության նախարար,
– գյուղատնտեսության նախարար,
– կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
– սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար,
– տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
– քաղաքաշինության նախարար,
– ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Հարությունյանը խորհրդարանում ներկայացնում էր մեծությամբ առաջին խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը։ Սեպտեմբերի 11-ին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Արթուր Հարությունյանը ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին է։