Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Aysor.am-ը։
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։
«Մյուս բոլոր հանդիպումների մասին կտեղեկացնենք»,- նշել է Բադալյանը։
ԱԳՆ ավելի հայտարարել էր, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջին անգամ հանդիպել են հունիսին՝ Վաշինգտոնում, մասնակցել եռօրյա բանակցություններին։